Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյան

կողմից admin1
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը՝ պետությանը վերադարձնելով 75 տոկոսը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Չկա՛ այլևս 25 տոկոս, չպե՛տք է լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել, հիմա արդեն պետք է 100 տոկոսը վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության գործընթացը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կրկին անդարադարձել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ֆինասների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերին և խափանման միջոց կալանքին։
Նա կրկին հայտարարել է, թե թերահավատ է նրա առողջական վիճակի հետ կապված խնդիրների հարցում ու հայտարարեց, թե Գագիկ Խաչատրյանը հիմա սիմուլյացիա է անում. երբ դատարանի հարց չլինի, կքայլի և կվազի։
Focus Mode