<< Գերիների վերջին խմբի ազատ արձակումից հետո շատ բան ենք արել։ Արել ենք բաներ, որոնք այս ամբիոնից չէի ուզենա ասել, որովհետև այլ երկրների անուններ պիտի տամ, նրանց գուցե վատ դրության մեջ դնեմ։ Դա կվնասի մեր միջազգային կապերին։ Ի՞նչ իմաստ ունի ասել, թե ինչեր ենք արել, երբ արդյունքը չկա>>,-ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը` արձագանքելով Լիլիթ Գալստյանի հարցադրմանը, թե որ երկրներն են փորձել հումանիտար աջակցություն ցուցաբերել մեր ռազմագերիների ազատ արձակման համար եւ ինչու չի հաջողվել ։
Անդրադառնալով ընդդիմադիրների շրջանում գերիների տարածված տեսակետին, որ երրորդ երկրների միջոցով կարող էին հարցը լուծել, Միրզոյանն ասաց.
«Ասում են՝ կա տարբերակ, գնացե՛ք, դիմե՛ք երրորդ երկրին, դիցուք՝ Մադագասկարին, Մադագասկարը գնա, այցելի հայ գերիներին, միջնորդի ազատ արձակել և այլն>>։