Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։
Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։
Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին է։