22
Վաղը, ժամը 12.00-ին Արցախի ներկայացուցչությունում քննարկում է լինելու, որի արդյունքում նախատեսվում է ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրելու Արցախի ֆինանսական հոսքերը, անօրինական գործարքները և կոռուպցիոն սխեմաները, հայտնել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
«Որոշ արցախցիների հաջողվել է օգտվել իրավիճակից, ձեռք բերել հնարավորություններ և հիմա, մի կողմ քաշված, վայելում են կյանքը, իսկ արցախահայության մեծամասնությունը ծանր իրավիճակում է, տառապելով են իրենց հարցերին լուծում տալիս։ Արդարությունը պետք է վերականգնվի»,- նշել է նա։