Արմեն Սիմոնյանն ազատվել է ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից

կողմից admin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am հարթակում։

Արմեն Սիմոնյանը ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։ Վերջին շրջանում նա համակարգում էր նախարարության մի շարք առանցքային ուղղություններ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտները։

Focus Mode