Կասե՞ք՝ ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ է գրված խաղաղություն. Ղազարյանը՝ Ավանեսյանին

կողմից badoyan

Էդգար Ղազարյանը Անահիտ Ավանեսյանին հատուկ վարժություն է առաջարկել կատարել՝ վերհիշելու համար, թե ՔՊ-ի իշխանության օրոք ինչ են զիջել Ադրբեջանին։

«Քիչ առաջ հիշում էիք ձեր նախընտրական արշավից, որ քաղաքացիները վարչապետից խաղաղություն էին ուզում, ուրիշ ավելի մեծ ակնկալիքներ չունեին։ Իսկ դուք ի՞նչ տպավորություն ունեիք. իրենք խաղաղություն էին ուզում այն վարչապետից, որը խաղաղ երկրում 2.5 տարի պաշտոնավարելուց հետո տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, երկիրը կանգնեցրել է մեծ պատերազմի առջև, իր պաշտոնավարման ընթացքում երկրին բերել է 3 մեծ պատերազմ, 3-ն էլ՝ պարտություններով, 3-ն էլ՝ մարդկային, տարածքային, նյութական հսկայական կորուստներով։ Երկրորդը՝ երբ ասում եք, որ ձեզ հաջողվել է խաղաղություն բերել, կասե՞ք՝ դա ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտեղ է գրված»։

ԱԺ-ում այս մասին նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Անահիտ Ավանեսյանին։

«Վերջին շրջանում այդ շապիկներն ու գլխարկներն էլ չեք կրում, պարզվում է, որ դրանց վրա էլ գրված չէ։ Կասե՞ք՝ ում հետ եք խաղաղություն հաստատել՝ Ադրբեջանի՞…»,- ասել է Ղազարյանն ու հավելել, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, ոչ մի պայմանագիր չի կնքել, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը պատերազմի նշան է։

Էդգար Ղազարյանը նաև Ավանեսյանին հատուկ վարժություն է առաջարկել կատարել՝ հիշելու համար, թե ՔՊ-ի իշխանության օրոք ինչ են զիջել Ադրբեջանին։

«Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ եք զիջել, մի պարզ վարժություն ասեմ։ Կարդում եք կառավարության 2018-2023 թվականների ծրագիրը, 2021-2026 թվականների ծրագիրը, ու այնտեղ կետերով գրված է, թե ինչ եք խոստացել մեր պետությանն ու ժողովրդին, իսկ հիմա ինչ իրականություն է։ Այդ վարժությունը կատարելուց հետո, կարծում եմ, պետք է գլխի ընկնեք, թե ինչ եք զիջել», նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode