Ազատությունը դրված է աճուրդի․ «Հրապարակ»

կողմից admin2

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին հետեւող մարդիկ, հատկապես դրսում ապրող ու աշխատող իրավաբանները, ապշում են այն անթաքույց ապօրինությունների, մարդկանց ունեցվածքը խլելու անամոթության վրա, որը դրսեւորում է այս իշխանությունը` հանձին Նիկոլ Փաշինյանի: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ընդունման պահից խնդիրներ ուներ Սահմանադրության եւ գործող օրենսդրական դաշտի հետ: Այնպիսի ակնհայտ հակասություններ, որ անգամ Փաշինյանի բոլոր ապօրինությունների վրա աչք փակող եվրոպական կառույցներից մեկը` Վենետիկի հանձնաժողովը, իր եզրակացության մեջ դա արձանագրեց: Բայց օրենքն ընդունեցին եւ սկսեցին կիրառումը, իսկ կարճ ժամանակ անց հասկացան, որ ապօրինի գույք ասվածը շատ հարաբերական հասկացություն է, եւ այն, ինչը սովորական սպառողի աչքում ապօրինի է թվում, իրավական առումով ապօրինի չէ, եւ մարդիկ կարողանում են հիմնավորել այդ գույքի ծագման աղբյուրները։ Ու հենց դա է պատճառը, որ «թալանը հետ բերել» չի ստացվում, այլ ոչ թե այն, որ դատավորները ծախված են, կամ` հարուստներն «արդարություն են գնում»:

Բայց Նիկոլ Փաշինյանն անսասան է` նրան չեն հետաքրքրում օրենքն ու օրինականությունը, նա չի ուզում իրավական ընթացակարգերը պահպանել, այլ ուզում է խլել մարդկանց գույքը եւ ինչքան հնարավոր է՝ շատ, ուստի հունիսի 7-ի ընտրություններից հետո դեն նետեց օրինականության վերջին քողն ու անցավ բացահայտ տեռորի: Հիմա արդեն մարդկանց ունեցվածքը խլում են ազատությունից զրկելու ճանապարհով: Կա՛մ ունեցվածքդ, կա՛մ ազատությունդ՝ ասում է գործող իշխանությունը եւ մարդու կյանքն ու առողջությունը հանում աճուրդի: Թերեւս փողը պակասել է, տնտեսությունը չի աճում, հարկային մուտքերը նվազում են, միլիոնավոր պարգեւավճարներ տալու միակ ձեւը մնացել է ռեկետը:

 

Focus Mode