Ծառուկյանի պաշտպանը վիճարկել է մեղադրական եզրակացության օրինականությունը

կողմից admin2

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստին հայտարարեց, որ գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը դատական նիստի հետաձգման հիմք է: Երեմ Սարգսյանի խոսքով՝ մեղադրական եզրակացությունը պետք է լինի ամբողջ վարութն ամփոփող փաստաթուղթ, որում պետք է ներառվեն ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացնող ապացույցներ, մինչդեռ մեղադրական եզրակացությունը, ըստ Սարգսյանի, միայն մեղադրական թեքումով է: Հանրային մեղադրողները, սակայն, չհամաձայնեցին պաշտպանի հետ՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է այն տեսքով, ինչ տեսքով պետք է ներկայացվեր, ուստի դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել այն պայմաններում, ինչ պայմաններում ներկայացվել է: Արաքս Մամուլյան

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode