Ճամբարափոխ համայնքապետ Ահարոն Խաչատրյանը` ՔՊ-ի թեկնածու. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Վարդենիսում աշնանը ՏԻՄ ընտրություններ են սպասվում, և համայնքում ընթանում են աշխատանքներ։ Շուրջ 40 տարի չվերանորոգված Իսակովի փողոցի 1435 մ-ի համար համաֆինանսմամբ հատկացվել է 164 մլն 220 հազար դրամ, բազմաբնակարանների տանիքների համար՝ 107 մլն 900 հազար դրամ։

 

Սոթքում գործարկվել է ոռոգման համակարգ՝ կարմիր ժապավեն կտրելով։ Լուսաբանվում են համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մասնակցությամբ եկաց լուսանկարներ, այդ թվում՝ մանկապարտեզների հանդեսներ և 4 տասնյակ անապահով երեխաների ճամբար ուղարկումը։

 

Թերթը գրում է, որ նախ որպես ընդդիմադիր ընտրված, ապա ճամբարափոխ եղած Ահարոն Խաչատրյանը և Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը սատարում են ՔՊ-ին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Ավետյանը չի առաջադրվելու, կաջակցի Խաչատրյանին, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածու կլինի։

Focus Mode