Չեխիայում հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները գործադուլ են անցկացրել

կողմից admin2

Չեխիայում հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները գործադուլ են իրականացրել՝ բողոքելով ֆինանսավորման նոր մոդելի դեմ։

Խնդիրն այն է, որ պետական բյուջեից ֆինանսավորման անցնելու դեպքում հեռարձակողների հասանելի միջոցների ծավալը կկրճատվի 15 տոկոսով։

Այդ փոփոխության արդյունքում հեռուստատեսության անվանական բյուջեն կվերադառնա 2008 թվականի, իսկ ռադիոյինը՝ 2005 թվականի մակարդակին, մինչդեռ այդ ժամանակահատվածում ոլորտի ծախսերը զգալիորեն աճել են։

Հեռուստառադիոընկերությունները ֆինանսավորման այս տարբերակն անընդունելի են համարել՝ մտահոգություն հայտնելով ոլորտի հետագա գործունեության և ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ։ Իրավիճակի ֆոնին նոյեմբերի սկզբին Չեխիայում հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ սահմանափակելով հեռարձակումը և այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode