ՌԴ-ն Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող

կողմից badoyan

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ երկխոսությունը վերականգնվել է՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի նշանակմամբ, հայտնել է Sova news-ը։

Ռուսական կողմը կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ «Մենք կապ ենք հաստատել Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուսաստանցի գործընկերն արդեն որոշված է․ նա ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող Միխայիլ Գալուզինն է, փոխանցում է factor.am-ը։

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ բանակցողների ուշադրության կենտրոնում կլինեն գործնական հարցեր, մասնավորապես, երկու երկրների միջև առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնումը։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ մատակարարումները դյուրացնելու ուղղությամբ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode