ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում է նաև Wildberries-ի ղեկավարը

կողմից badoyan

Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ կապված 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Պատժամիջոցները տարածվում են նաև Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա։ Սահմանափակումների ցանկում ընդգրկվել է նաև ռուսական Wildberries առցանց առևտրային հարթակի (RBW) գլխավոր տնօրեն Տատյանա Կիմը», — ասել է նա։

ԵՄ-ն դեռևս չի հրապարակել պատժամիջոցների թարմացված ցանկը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode