Միակողմանի զիջումները պետք է դադարեցնել․ Տիգրան Աբրահամյան

կողմից admin1

Ընդունելի չէ, որ Ադրբեջանը ստանա անխոչընդոտ ճանապարհ, բայց խաղաղության պայմանագիրը կնքված չլինի, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս իրավիճակը ադրբեջանցիներին հնարավորություն է տալիս նոր նախապայմաններ առաջ բերել։ Սա, փաստացի, խաղաղություն չէ, սրանք զիջումներ են՝ առանց խաղաղության»,- նշեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկացել է՝ ինչ ուզել են հայկական կողմից, ստացել են՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ։

«Միակողմանի զիջումները պետք է դադարեցնել»,- ընդգծել է  «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode