Հոկտեմբերի 9–22-ը Չինաստանի Նանին քաղաքում անցկացվեց զարգացող երկրների ներկայացուցիչների համար նախատեսված «Մետաքսի ճանապարհի էլեկտրոնային առևտրի զարգացման և համագործակցության» միջազգային սեմինարը, որը կազմակերպել էր Գուանսիի միջազգային բիզնեսի մասնագիտական քոլեջի կողմից։
Ծրագրի շրջանակներում ներկայացվեցին էլեկտրոնային և անդրսահմանային առևտրի զարգացման, թվային տնտեսության, լոգիստիկայի, մատակարարման շղթաների կառավարման և միջազգային համագործակցության ժամանակակից մոտեցումները։
Մասնակիցների համար նախատեսված էին նաև գործնական ճանաչողական այցեր Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքի էլեկտրոնային առևտրի կենտրոններ։
Սեմինարի նպատակն էր խթանել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում թվային առևտրի զարգացումը, փորձի փոխանակումը և միջազգային տնտեսական համագործակցությունը։