COP17-ի շրջանակում կառավարությունը «Մերիդիան» էքսպո կենտրոնից տարածքը վարձակալել է 20 անգամ թանկ. Լիաննա Մանուկյան

կողմից admin2

COP17 համաժողովի կազմակերպման ու անցկացման համար կնքնված գնումների պայմանագրերում նախատեսված ֆինանսական միջոցները կարելի է կրճատել հարյուր միլիոնավոր դրամներով։ Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիաննա Մանուկյանը։

«Տանը նստած, մի քանի խանութ այցելելով՝ ես կարողացա խնայել 85 մլն դրամ ընդամենը մեկ պայմանագրում, որի արժեքը կազմում է 270 մլն դրամ։ Այսինք կարողացա խնայել մոտ 29 տոկոս։ Այդպիսի պայմանագրերը տասնյակներով են, խնայվող միջոցները կարելի է հասցնել հարյուր միլիոնավոր դրամների»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, որը գործընկերների հետ ուսումնասիրել է համաժողովի շրջանակում գնումների, ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ կնքված պայմանագրերը ու եկել այն համոզման, որ գումարները խիստ ուռճացված են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode