Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է գործարար Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Գործը վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ Նազելի Բաղդասարյանի դեմ ներկայացրած հայցին։ Կարապետյանը պահանջում էր հրապարակային ներողություն և հերքում, ինչպես նաև 9 միլիոն դրամ փոխհատուցում՝ Բաղդասարյանի՝ սոցիալական ցանցում կատարած գրառումների համար։
2025 թվականի դեկտեմբերի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել էր Կարապետյանի հայցը՝ արձանագրելով, որ Բաղդասարյանի հրապարակման մեջ վիրավորանք և զրպարտություն առկա չէ։
Վերաքննիչ դատարանը ևս չի բավարարել Կարապետյանի պահանջները։ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ դատարանը վերահաստատել է, որ իր հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։