32
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել ուկրաինական հակամարտությունը և ռուսական կողմին ներկայացնել Թուրքիայում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցի արդյունքները։
«Պարոն Զելենսկու հետ հանդիպումից հետո մենք ցանկանում ենք նաև բանակցություններ անցկացնել պարոն Պուտինի հետ՝ հարցը ռուսական կողմի տեսանկյունից դիտարկելու համար», ասել է էրդողանը։