Հարուցվել է վարույթ ԱԺ ծեծկռտուքի առիթով

կողմից admin1

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, «Հրապարակին» հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է խուլիգանության ծանրացնող հանգամանքները (որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, կամ իշխանության ներկայացուցչի պահանջին չենթարկվելու հետ, և այլն), իսկ 1-ին կետը սովորաբար վերաբերում է մի խումբ անձանց կողմից կամ նման հատկանիշներով կատարված արարքին) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ( Հոդված 452. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը

• 1-ին մաս. Պաշտոնատար անձի կամ նրա ձեռնարկած գործողությունների վրա ազդելու նպատակով նրա օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝

2-րդ մաս. Նույն արարքը, որը կատարվել է՝

1. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2. պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3. բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
• պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

• 3-րդ մաս. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
1. կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2. առաջացրել է ծանր հետևանքներ՝

• պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո վիճաբանություն էր սկսվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, որը վերածվել էր քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։

Դեպքից հետո տված ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արդարացրեց, այլեւ խրախուսեց բռնությունը․ «Աթոռով ա, թե ինչ ա` համարժեք ա ու ճիշտ ա», ասել էր նա, մեկնաբանելով Վահագն Ալեքսանյանի կողմից ընդդիմադիրներին աթոռով հարվածելու փաստը։ Նաեւ հավելել էր․ «Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին, որովհետեւ, եթե որեւէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»։ Լրագրողը նկատել է՝ բայց արդյո՞ք միջադեպի վերաբերյալ իր հրապարակային արձագանքով «կանաչ լույս» չի վառում բռնության միջոցով հարցեր լուծելու առաջ, եւ արդյո՞ք ընդունելի է խորհրդարանում ստեղծված իրավիճակը։ «Երբ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց եւ, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, կոչերի, ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է»,- ասել է Փաշինյանը` ակնարկելով միջադեպից շատ առաջ` օգոստոսի 13-ին Էդգար Ղազարյանի ելույթը, որի ժամանակ նա մի բառ էր ասել` «սրիկայաբար»:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode