44
Ալիևի օգնական, Արցախում էթնիկ զտման հեղինակներից Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները»։
<<Մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ>>, -ասել է Հաջիևը։