38
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 12–ի նիստում մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։
Նախաձեռնությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Գալստյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում «Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խմբակցության մտահոգություններն են»։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ որ իշխանությունը շահագրգռված է իրական խնդիրների քննարկմամբ, սակայն չի կիսում ներկայացված բոլոր գնահատականները:
Քվերակության արդյունքում՝ նախագիծը մերժվել է: