Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել. ԱՊՀ գլխավոր քարտուղար

կողմից badoyan

Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու մասին, պնդել է Սերգեյ Լեբեդևը։

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից հնարավոր դուրս գալու հարցը, թեև ՀԱՊԿ-ում նրա մասնակցությունը փաստացի կասեցված է, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային ֆորումի շրջանակներում։

«Ո՛չ։ Ինձ և՛ անձամբ վարչապետն է ասել, և՛ շատ ուրիշներ, որ իրենք մնում են ԱՊՀ-ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ», նշել է Լեբեդևը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում հայտարարե՞լ են ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode