Հայկական ջրերը կարող են մուտք գործել չինական շուկա

կողմից admin1

<<JERMUK ապրանքային նշանը հետ վերադարձվեց իրական սեփականատիրոջը՝ մեր ջանքերով՝ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՎ այն JERMUK GROUP-ի անվան ներքո>>,- ֆեյսուբյան գրառմամաբ տեղեկացնում է Հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մալխասյանը։

Ըստ նրա, JERMUK ապրանքային նշանը գրանցվել էր ՉԺՀ-ում չինական կազմակերպության կողմից՝ Beijing Borjomi, որը և խոչընդոտում էր հայկական ջրերի մուտքը չինական շուկա։

<<Մենք բողոքարկեցինք այդ գրանցումը, երկու անգամ Beijing Borjomi-ին հայտ ներկայացրերց չեղարկելու մեր բողոքը, սակայն ապարդյուն։

Հաղթանակը՝ JERMUK նշանի գրանցումն էր իրական սեփականատիրոջ անունի ներքո։

Հայկական ջրերը կարող են մուտք գործել չինական շուկա>>։

Focus Mode