«Ես բազմաթիվ անգամ քննադատել եմ մեր գործողությունները կամ անգործությունը Հայաստանի նկատմամբ՝ հատկապես 2020 թվականի իրադարձությունների համատեքստում, և մինչև հիմա կարծում եմ, որ մենք չենք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու համար պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստին և պատմական հողերից հայ բնակչության զանգվածային արտագաղթին»,-աայս մասին ասել է Զատուլինը Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտում, տեղի է ունեցած «Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղանի շրջանակում, շեշտելով որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում նկատվում է «բացասական դինամիկա»: Ոմանք նույնիսկ իրավիճակը բնութագրել են որպես «փակուղի»: Այս մասին հաղորդում է ռուսական MK պարբերականը:
Զատուլինի խոսքով՝ իր համար սա անձնական ողբերգություն է այն պատճառով, որ իր ընկերները, գործընկերները, ըստ էության գերեվարված, այսօր գտնվում են բանտերում և դատապարտվել են ադրբեջանական դատարանի կողմից։