Իրանի դեսպանի հետ քննարկել ենք TRIPP նախագծի հետ կապված հարցեր․ Նարեկ Կարապետյան

կողմից admin1

Իրանի դեսպանի հետ քննարկել ենք Հայաստանի և Թեհրանի միջև հարաբերությունների փոխգործակցության ակտիվացման հարցեր և Իրանի դեսպանը նշեց, թե ինչքան կարևոր է Իրանի համար, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ արդյոք քննարկվել է նաև TRIPP նախագծի հետ կապված հարցեր, նա պատասխանեց. «Այո, բայց չեմ կարող հանրայնացնել»։

Այսօր՝ Ազգային ժողով է այցելել ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հանդիպումներ են նախատեսված ԱԺ խմբակցությունների հետ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode