Իրանի հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ, անկասկած, մեծ է. Անդրեյ Արեշև

կողմից admin

Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտ է, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ նախագծում (Մեղրիից մինչև Վրաստանի սահման), որտեղ Իրանը կցանկանար ստեղծել լոգիստիկ միջանցք դեպի Սև ծով, Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, կովկասագետ Անդրեյ Արեշևը։

«Ընթացքի մեջ է նաև Քաջարանի թունելի շինարարությունը և այս փուլում TRIPP նախագծի իրականացման շուրջ կարող է հակամարտություն առաջանալ աշխարհաքաղաքական դրդապատճառներով, որտեղ կարող են բախվել ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի կապալառուների շահերը»-, նշել է Արեշևը։

Հիշեցնենք, որ Իրանը նախատեսում է Հայաստանի միջոցով  մուտք ունենալ Սև ծով։ Այդ նպատակով իրանական ընկերությունները սկսել են 7.2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը Հայաստանում։ Այս նախագիծը համարվում է Կովկասում ներկայումս իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագծերից մեկը։

Թունելը կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասը, որը կկապի Իրանը Հայաստանի, ապա Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների հետ։

Շինարարության ավարտից հետո Թեհրանը կունենա ավելի կարճ և ուղիղ ցամաքային ճանապարհ դեպի Սև ծովի տարածաշրջան և եվրոպական շուկաներ, ինչը կնվազեցնի նրա կախվածությունը այլընտրանքային տրանսպորտային ուղիներից։

Քաջարանի թունելը մեծացնում է Հայաստանի կարևորությունը Իրանի համար որպես Իրան, Կովկաս, Եվրոպա տարանցիկ հանգույց, իսկ Հյուսիս-Հարավ միջանցքը ռազմավարական առումով առավել կարևոր է դառնում տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն,  Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Թունելի երկարությունը 530 մետր է։ Հորատումն ավարտված է, շարունակվում են ներքին պատերի ամրացման, կայունացման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել է երեսարկի հատակի բետոնացումը։

Focus Mode