«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ համայնքում արդեն ուրվագծվում է հնարավոր ընտրապայքարի պատկերը, և այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։
Արթիկում ընտրապայքարին պատրաստվում է միանալ նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Արթուր Աստոյանն է։ Աստոյանը Արթիկում հայտնի ձեռնոցների գործարարանի սեփականատերն է։
Արթիկի նախկին քաղաքապետ, կազինոներում խաղադրույքներ անելու սիրահար Մխիթար Վարագյանը արդեն իսկ մինի քարոզարշավներ է անում ու պաշտոններ բաժանում. «Վիզ դրեք անցնեմ, ոչ մեկիդ դիլխոր չեմ թողնի»,-ասում են՝ ասում է արթիկցների շրջանում գռփող-չռփողի ունեն վաստակած նախկին քաղաքապետը։