Լարված իրավիճակ՝ ԱԺ միջանցքում

կողմից admin

ԱԺ միջանցքում իրավիճակն լարվեց, վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ Էդգար Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանութուն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։
նիստն ընդհատվեց, պատգամավորները դուրս եկան ԱԺ միջանցք՝ հաշիվներ պարզելու։ Վիճաբանություն սկսվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկար Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ականների միջև։

Միջանցքում քննարկումից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մոտեցավ լրագրողներին. «Մենք ամեն ինչ կանենք՝ քաղաքավարության կանոնները պահպանելու համար։ Կարծում եմ՝ Ղազարյանի հայտարարությունը քաղաքավարության ընդհանուր շրջանակներում խնդրահարույց էր։ Հուզական պոռթկում եղավ։ Բայց նրանք (նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ խմբ.) նույնպես ունեն բավականին խնդրահարույց պատգամավորներ, և մենք դա հայտարարել ենք», — նշեց նա։

Ըստ Կարապետյանի՝ հարցը կքննարկվի խմբակցության ներսում։ Նիստը հետագայում վերսկսվեց։

Focus Mode