14
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նանուշյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
Առողջապահության նախարարի տեղակալների պաշտոնանկության վերաբերյալ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում դեռևս հուլիսի սկզբին։ Ըստ այդ տեղեկությունների, փոխնախարարի պաշտոններից կազատվեն Աստղիկ Գրիգորյանը և Լևոն Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Լենա Նանուշյանին, ապա ըստ մամուլի հրապարակումների, նրա պաշտոնանկության վերաբերյալ որոշումը ևս խիստ սպասելի էր՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, պաշտոնավարման ընթացքում արձանագրված ձախողումները։