11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններից։
Որոշումների համաձայն՝ երկու պաշտոնյաներն էլ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։
Լևոն Հակոբյանը առողջապահության նախարարի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի մարտին։
Արմեն Գասպարյանի ազատման որոշումը ևս հրապարակվել է օգոստոսի 29-ին։