17
Մեկնարկում է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Այս համայնքում ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակում շրջելու են Արտաշատ քաղաքում և գյուղերում՝ ներկայացնելով իրենց մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև շփվելու և լսելու մեր հայրենակիցների կողմից մատնանշվող խնդիրները։
Այսպիսով ՝ քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Արտաշատ քաղաքի Փ. Մխչյան 108 հասցեի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնից։