Գլխավոր ՄամուլՄելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ»

Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ»

կողմից admin

Հունիսի 25-ին Podcast with Garamyan հաղորդմանը հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026-ի դեկտեմբերին։ Ըստ աղբյուրների, Արմեն Մելիքբեկյանը այժմ մտադիր է մնալ պաշտոնում։

Վերջին օրերին Մելիքբեկյանը նեղ շրջապատում ասել է. «Նիկոլն ասել է՝ կմնաս, կապ չունի՝ ինչ ես ասել հարցազրույցում»։

Միաժամանակ, նախկինում հրաժարական ներկայացրած ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը շարունակում է աշխատել ֆեդերացիայում և համակարգում է 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում կայանալիք մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մելիքբեկյանը հայտարարում է, թե չի առաջադրվելու։ 2019 թվականին ևս նա նման հայտարարություն էր արել, սակայն մեկ ամիս անց առաջադրվեց և ընտրվեց ՀՖՖ նախագահ։ 2023-ին նա վերընտրվեց այդ պաշտոնում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode