««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրական կարգավորումները, սկզբունքները շրջանցող նոր տեխնոլոգիական հնարքների դիմեց` մոլորեցնելով ընտրողներին և խաբեությամբ ընտրողներից կորզելով նրանց քվեն։ Մասնակից ուժերը հինգն էին, որոնցից մեկն ինքնաբացարկ ներկայացրեց, իսկ 4 ուժից երեքը հաղթահարեցին նվազագույն շեմը։ Քաջ գիտակցելով, որ բավարար չափով քվե չի ստանալու, մոլորեցնելու եղանակով ՔՊ-ն իրենց մեկ այլ թեկնածուի ներկայացրեց «Գործարար» կուսակցությամբ և արձանագրվեց փաստ, որ ստեփանավանցիներն իրենց վստահության քվեն չտվեցին ՔՊ-ին»,- հայտարարել է Մելոյանը՝ ավելացնելով, որ ավագանիում, սակայն, ՔՊ-ն որոշել է ոչ թե «Գործարար», այլ իրենց կուսկացության անվամբ խմբակցությամբ հանդես գալ։
Ըստ սահմանադրագետի՝ սա ոչ այլ ինչ է, քան ԸՕ և սահնանադրական մի շարք կետերի խախտում։
«Նման ձևաչափով խեղել ընտրական գործընթացը ոչ այլ ինչ է, քան հերթական ու հիմնարար հարվածը մեր պետության հիմքերին, ակունքներին՝ որպես ժողովրդավար պետություն։ Բնականաբար, մենք ակնկալիք չունեինք, որ ընտրության արդյունքները անվավեր են ճանաչվելու, բնականաբար, մեր դիմումը մերժվել է, սակայն մենք հայտարարել ենք, որ այս ամենը ներկայացվելու է միջազգային գործընկերին»,- եզրափակել է Մելոյանը։
«Գործարար» — 9,
«Քաղաքացիական պայմանագիր» — 8,
«Ուժեղ Հայաստան» — 4։