Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ»-ը գրում է, որ ավարտվել է բուհերի առկա բակալավրիատի ընդունելությունը, եւ ինչպես նախորդներին, այս տարի էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է «խայտառակ պատկեր»։

Թերթի տվյալներով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանը երեք տարի ասում են, թե «փրկում են» բուհը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով, սակայն անգամ դա չի օգնել. 14 գերակա մասնագիտություններով դիմել է 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն։

Ընդունելության հիմնական փուլում 68-ից միայն 20-ն են հաղթահարել շեմը, իսկ եւս 9-ը ընդունվել են լրացուցիչ մրցույթով՝ ընդամենը 29 առաջին կուրսեցի։ «Հրապարակ»-ը նշում է, որ այս վիճակը շարունակվում է 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի «ավանդույթները» շարունակել է Հրաչյա Զաքոյանը։

Focus Mode