Ես մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփում էին։ Լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Այո, ի սկզբանե Գառնիկ Դավթյանին եմ խփել։ Դուք տեսե՞լ եք, որ Տիգրան Աբրահամյանը աթոռն է վերցնում, որ շպրտի։ Չի կարողանում, որովհետեւ ծանր էր աթոռը, բայց ի սկզբանե հանել էր, որ շպրտի»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի նկատմամբ ագրեսիա կա, Նարեկ Բաբայանն ասաց. «Դա որ մեր ընկերներից խոսում է, հետևից իր մեկնաբանությունը թողնում է, դա սխալ է։ Այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորների խոսելու ժամանակ ես կամ իմ ընկերները մեկնաբանություն թողե՞լ ենք, ո՞վ է թողել, այն էլ քմծիծաղով»։
Ինչ վերաբերում է իր՝ բանակից ազատվելու փաստին, Նարեկ Բաբայանն ասաց, որ առողջական խնդիրների պատճառով է ազատվել։
Հարցին՝ հիմա ի՞նչ խնդիրներով է զբաղվում որպես պատգամավոր, հատկապես, որ ելույթի ունենալիս իրեն չենք տեսել, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Մեր Չարենցավան համայնքի բոլոր դպրոցների պահով, ճանապարհների պահով, ՏԿԵ նախարարի հետ եմ խոսել, կրթության նախարարի հետ եմ խոսել, առողջապահության խնդիր ունենք մեր ԲԿ-ի հետ, որտեղ չկան համապատասխան սարքավորումներ։ Կոտայքի մարզը պատգամավոր չի ունեցել ու մարդ չի եղել, որ շատ հարցեր բարձրաձայնի»։