Մի խnրշեք արցախաhայություն, Արցախ բառերից. Մեսրոպ Մանուկանը՝ փոխնախարարին

կողմից admin2

ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կոչ արեց աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանին չխորշել արցախահայություն, Արցախ բառերից։

«Զարմանում եմ՝ ինչու ձեր ողջ ելույթի ընթացքում չասացիք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներ եզրույթը»,- ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 23-ին, երբ քննարկվում էր արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրները, Լուսինե Քոչարյանը 20 րոպեից ավելի չի մնացել. «Երբ մնայիք, կտեսնեիք, որ ձեր ծրագրերն այդքան էլ արդյունավետ չեն, արցախահայերը շատերից են դժգոհ»։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Մ.Մանուկյանի խոսքով, 2027 թվականից ամեն օր Հայաստանի քաղաքացիները միայն պարտքի տոկոս վճարելու են 1,1 միլիարդ դրամից ավելի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode