ՆԳՆ-ին 1.9 մլրդ դրամ կհատկացվի մեքենաների նորոգման և բենզինի ձեռքբերման համար

կողմից admin2

Կառավարությունը հաստատել է ՆԳՆ-ին 1 մլրդ 895 մլն դրամ հատկացնելու նախագիծը՝ ծառայողական մեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և բենզինի ձեռքբերման համար։

Գումարից 575.7 մլն դրամը կուղղվի մեքենաների վերանորոգմանն ու սպասարկմանը, իսկ 1 մլրդ 319.3 մլն դրամը՝ շուրջ 2.96 մլն լիտր բենզինի ձեռքբերմանը։ Բենզինը նախատեսվում է գնել «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից՝ մեկ լիտրը 445 դրամով։

Մեքենաների սպասարկման համար ամենամեծ՝ 338.7 մլն դրամը նախատեսվում է հատկացնել «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին՝ պարեկային ծառայության «Skoda» մեքենաների երաշխիքային սպասարկման համար։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode