Նիկոլ Փաշինյանը Անթալիայում փորձել է առավելագույնս ներկայանալ որպես «յուրային». Հակոբ Բադալյան

կողմից admin3

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Անթալիայում փորձել է առավելագույնս ներկայանալ որպես «յուրային»։ Սրա մոտիվը, եթե մեկ բառով՝ իշխանությունն է։ Բայց խնդիրը իհարկե ավելի բարդ է, առավել բազմաշերտ։ Այդ դրսեւորումները պետք է դիտարկել ոչ միայն առհասարակ՝ նրա վերջին տարիների քաղաքականության համատեքստում, այլ նաեւ վերջին շրջանի՝ Եվրամիության հետ ունեցած խնդիրների։

Դրանք կան, որքան էլ շարունակվում են կենացները։ Օրինակ, Արմեն Գրիգորյանի «ընդդիմախոսությունը» հենց դրա վկայություն է, այլ ոչ թե ընդդիմախոսություն է Փաշինյանին, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս հանգամանքը իհարկե ավելի լայն համատեքստում այսօր դիտարկել եմ Օրվա թեմայում, որի թողարկումը կարող եք դիտել ժամը 22–ից՝ Առավոտի հարթակներում։

Փաշինյանը Թուրքիայից մեկնում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, որըւ կայանում է Դուբլինում։ Այնտեղ նրան սպասվում է ոչ հեշտ խոսակցություն, հավանական կենացների հետնաբեմում։ Թուրքիայում՝ Անթալիայում այդպես յուրային, «ինչպես տանը» զգալու դրսեւորումը պայմանավորված է դրանով։ Փաշինյանին կներկայացնեն «պրետենզիաներ», որ նրա «տանիքը» այսինքն «քաղաքական հասցեն» այդուհանդերձ Ռուսաստանն է։ Թուրքիայում «սեփական տանը» զգալու դրսեւորումներով Փաշինյանը թերեւս «կառուցում» է հակափաստարկը, որ իր քաղաքական «հասցեն» Թուրքիան է, ոչ թե Ռուսաստանը։ ԵՄ համար դրա դեմ առարկությունը կլինի ոչ այդքան սահուն, չէ՞ որ ԵՄ–ն ունի Թուրքիայի կարիքը։

Դե, իսկ Անկարան չի հրաժարվի դիրքավորվել այդ խաղի մեջ, որտեղ միայն շահում է, չունի կորցնելու բան։

Բանանը, որ Անթալիայի հյուրանոցի սենյակից այդպես «ծոցում տաքացնելով» ցուցադրաբար վերցնում է իր հետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով տանող ճնապարհին, հենց թուրքական գորոնի՝ «սեփական տան» կամ «քաղաքական ծոցի» դրսեւորումն է»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode