Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին

կողմից admin1
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հայտնում են կառավարությունից։
Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
Անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերը:
Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode