30
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են կառավարությունից։
Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:
«Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։