19
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,– ասված է կառավարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ Պուտին- Փաշինյան հանդիպմանը կքննարկվի Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նպատակը:
Բիշքեկում կայանալիք միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։