Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի առաջիկա օրերին. Փաշինյանն ուղերձով կդիմի

կողմից badoyan

Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին, իսկ տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին։

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Այն, որ նախագիծը կհրապարակվի «հաշված օրերի» ընթացքում, այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում հաստատել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Ալեքսանյանը, սակայն, հստակ օր չի նշել:

«Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», — նշել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode