17
Տարածքների փոխանակման վերաբերյալ հասարակություններին բավարարող լուծումը կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի պնդմամբ՝ անկլավ-էքսկլավները, թեկուզ տեխնիկապես, բարդացնում են իրավիճակը։
Ըստ նրա՝ չկա պայմանավորվածություն, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձել հարցը լուծել այնպիսի տարբերակներով, որ երկու ժողովուրդների կյանքը չբարդանա։
«Կա ըմբռնում, որ սահմանազատման հարցում որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու, անհրաժեշտություն լինի»,-հավելեց Միրզոյանը։
Այն հատվածներում, որտեղով, օրինակ, ենթակառուցվածքներ պիտի անցնեն, կարիք կլինի գործընթացը իրականացնել, որ խնդիրներ չառաջանան։