Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել, և նոր դեսպանի ագրեմանը պատրաստվում են ուղարկել Մոսկվա։ Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է գործուղել 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում զբաղեցրել է ՀՀ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։

 

Նա 2018-2023 թթ․ եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը, ապա տեղը զիջել է Ալեքսանդր Արզումանյանին։ Ըստ «Հրապարակ»-ի, Մկրտչյանը ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է և երկար տարիներ աշխատել է եվրոպական երկրներում։

 

Թերթը քայլը համարում է համարձակ և նշում, որ անհստակ է՝ ինչպես կընդունի դա ՌԴ-ն, որը հունվարին նոր դեսպան է պատրաստվում ուղարկել Հայաստան։ «Հրապարակ»-ի գնահատմամբ, եթե կողմերը փոխադարձ ագրեմաններ չհաստատեն, ճգնաժամը կարող է խորանալ։

Focus Mode