31
Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, հայտնում են կառավարությունից։
Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։
Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդհանուր քաղաքական քննարկումները Նյու Յորքում անցկացվում են սեպտեմբերի 22-28-ը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
«Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ իր հերթին խոստացել է, որ ԵՄ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:
ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։