Փակվել է միակ մրցուղին․ վտանգված է հայկական կարտինգի ապագան

կողմից admin2

Կարտինգի դպրոցի ղեկավար, մրցավար եւ մրցարշավորդ Ռոդիոն Կռիլովը (լուսանկարում) եւ մարզիկները ասուլիսում ահազանգ հնչեցրին, որ խաթարված է կարտինգի դպրոցի գործունեությունը: «Play City» համալիրն ավելի քան մեկ ամիս է՝ փակ է, ինչի պատճառով մրցումներ են չեղարկվել:

Պատճառն էլ ոչ թե սպորտային է, այլ իրավական: Ներկայացնելով Sodi World Series միջազգային հարթակը, որը միավորում է ավելի քան 100 երկրի տասնյակ հազարավոր մրցարշավորդների, Կռիլովը նշեց, որ Հայաստանը նրանց հետ ակտիվորեն սկսել է աշխատել 2023-ից, իսկ հավատարմագրում է ստացել  2024 թվականին, եւ 2025-ից ակտիվորեն անցկացնում են մրցույթների այդ հարթակում:

«Ցավոք, «Play City» համալիրի փակ լինելու պատճառով մենք չեղարկել ենք Sodi World Series-ի մի քանի մրցույթ: Օրեր առաջ էլ նրանցից ստացել ենք նամակ, որ այս տարվա նվազագույն պահանջները չկատարելու դեպքում կզրկվենք Sodi World Series-ի 2026 թվականի SWS Աշխարհի եզրափակչի քվոտայից, որի հավակնորդն այս պահին Արա Եգանյանն է: Նաեւ ունենք պատանի մարզիկ, որը նույնպես չի կարող ստանալ այդ քվոտան, եթե չեղարկենք հոկտեմբերին կայանալիք մրցույթը: Այդպիսով մենք կզրկվենք հաջորդ տարի արտերկրում Հայաստանը ներկայացնող մարզիկներից»,-ասաց Ռոդիոն Կռիլովը:

Focus Mode