Փաշինյանի մոսկովյան այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ

կողմից admin1

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ։ Կա պայմանավորվածություն, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակներս»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը կրկին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ԵԱՏՄ հարցում:

«Եվ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չհակասի բոլորիս համար կարևոր այդ ինտեգրացիոն միավորման կանոններին, նորմատիվներին և սկզբունքներին», — ընդգծել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode