14
TRIPP -ի շուրջ բանակցությունների նպատակով երկու պաշտոնյա կգործուղվի Վաշինգտոն
Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժ/պ Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը կգործուղվեն ԱՄՆ։
Այդ մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։
Գործուղման նպատակը Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում TRIPP զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցություններն են։