6
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն։
Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպմանը, ինչպես նաև դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։
Այցի ընթացքում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։