Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

կողմից badoyan

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31), ՍիվիլՆեթին հայտնել է նրա խոսնակ Մելանյա Հարությունյանը։

COP31-ը մեկնարկել է այսօրվանից և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։

Թուրքական աղբյուրները սեպտեմբերի 23-ին հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Հրավերը փոխանցվել էր սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode