17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի e-gov.am հարթակում։
Նելլի Դավթյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերից։ Մինչ այդ նա ծառայության հանրային կապերի պատասխանատուն էր։